
Ալասանիան ու Աբիևը ստորագրել են 2013 թ. երկկողմանի համագործակցության պլանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում ընդունել է Ադրբեջան այցելած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած այդ հանդիպումը նախ սկսվել է ընդլայնված կազմով, ապա շարունակվել է միայն պաշտպանության նախարարների մասնակցությամբ:
Վերջիններս քննարկել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցը և ընդգծել են համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում Աբիևն ու Ալասանիան ստորագրել են 2013 թվականի երկկողմանի համագործակցության պլանը: