Բաժիններ՝

Վերջին 5 տարվա ընթացքում Սիրիան 5 անգամ մեծացրել է զենքի ներկրման ծավալը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին հինգ տարիներին Սիրիայի կողմից սովորական սպառազինության հիմնական զինատեսակների ներկրման ծավալը 511 տոկոսով գերազանցել է նախորդ ժամանակաշրջանի (2003-2007) ցուցանիշը: Այս մասին նշված է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) զեկույցում:

2003-2007 թվականներին առնչվող SIPRI-ի զեկույցում Սիրիան սպառազինության խոշորագույն ներկրողների թվում զբաղեցրել է 61-րդ տեղը: Իսկ ահա 2008-2012 թվականներին նա բարձրացրել է 25-րդ տեղ: Սիրիային է բաժին ընկել զենքի համաշխարհային ներկրման 1 տոկոսը:

Նախորդ 5 տարիներին զենքի ներկրման հարցում Սիրիայի խոշորագույն մատակարարը հանդիսացել է Ռուսաստանը, որին բաժին է ընկել սիրիական ներկրման ընդհանուր ծավալի 71 տոկոսը: Իսկ Ռուսաստանի համար Սիրիային է բաժին ընկել զենքի արտահանման 3 տոկոսը:

Սիրիային զենքի երկրորդ խոշոր մատակարարն Իրանն է՝ 14 տոկոս, ապա գալիս են Բելառուսը՝ 11 տոկոս, Հյուսիսային Կորեան՝ 3 տոկոս ու Չինաստանը՝ 1 տոկոս: Սիրիայի ներկրած սպառազինության մեջ գերակշռում են ինքնաթիռները, հակաօդային պաշտպանության համակարգերը և հրթիռային զենքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս