Բաժիններ՝

Քեթրին Էշթոնը մտադիր չէ ևս մեկ անգամ մնալ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քեթրին Էշթոնը մտադիր է իր գործառույթների ժամկետի ավարտվելուն պես ազատել ԵՄ-ի՝ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքակության բարձրագույն հանձնակատարի պաշտոնը:

Բրիտանուհի քաղաքական գործիչ Քեթրին Մարգարեթ ԷշթոնըԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնը ստանձնել է դրա ստեղծվելուց անմիջապես հետո՝ 2009 թվականին:

Նրա հնգամյա մանդատը սպառվում է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին, ինչից հետո Քեթրինը կզբաղվի այլ գործով: Նա պարզաբանել է, որ որ չի տեսնում ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնում ևս մեկ անգամ մնալու հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031