Բաժիններ՝

Լևոն Արոնյանը սևերով հաղթում է Վասիլի Իվանչուկին. Հավակնորդների մրցաշար

Լոնդոնում ընթացող Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Երրորդ տուրում Լևոնը սև խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ և վաստակած 2.5 միավորով ստանձնեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դերը:

Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել էր իսրայելցի Բորիս Գելֆանդին, իսկ առաջի տուրում ոչ-ոքի էր խաղացել ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Այս պահին ավարտվել է 3-րդ տուրի ևս մեկ պարտիա` Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պյոտր Սվիդլեր – Թեյմուր Ռաջաբով, Բորիս Գելֆանդ – Մագնուս Կարլսեն մրցավեճերը դեռ շաունակվում են: Նշենք, որ ադրբեջանցի գրոսմայստերը 40-րդ քայլից հետո անհուսալի դիրքում է, իսկ նրա պարտության կամ ոչ-ոքիի դեպքում Լևոնը միանձնյա կգլխավոր մրցաշարային աղյուսակը:

Վասիլի Իվանչուկ – Լևոն Արոնյան պարտիան՝ ստորև.

Կարդացեք նաև


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom



Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս