Ինչպես են ժպտում մարդասպանները (լուսանկարներ)
Ոմանց թվում է, թե սպանությունը այնպիսի ծանր հետք է թողնում մարդասպանի հոգեկան աշխարհի վրա, որ անկեղծ և ինքնավստահ ժպիտ երկար նրանց դեմքին հնարավոր չի լինի տեսնել։ Սակայն լուսանկարիչները ֆիքսել են, թե ինչպես են ժպտում աշխարհի ամենահայտնի և դաժան մարդասպանները։ Դա խոսում է այն մասին, որ կամ նրանք ամենևին չեն զղջում իրենց կատարած հանցագործությունների համար, կամ էլ հոգեկան լուրջ խնդիրներ ունեն։
Լի Հարվի Օսվալդ
ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության միակ պաշտոնական կասկածյալը։ Ձերբակալությունից 2 օր անց նա սպանվեց ուղիղ եթերում։
Չարլզ Մենսոն
«Ընտանիք» խմբավորման ղեկավարը։ 1969 թվականին խումբն իրականացրել էր մի շարք դաժան սպանություններ։ 77-ամյա մարդասպանն այժմ իր պատիժն է կրում մենախցում։
Արթուր Շոուկրոսս
Հայտնի է նաև որպես «Ռոչեսթերյան խեղդող»։ Սպանել է 14 երեխաների և մարմնավաճառների։ Դատապարտվել է 250 տարվա ազատազրկման։ Մահացել է 2008 թվականին։
Դևիդ Բերկովից
1977թ. հուլիսի 31-ին կատարեց իր վերջին՝ 6-րդ սպանությունը, որից հետո բռնվեց և դատապարտվեց 365 տարվա ազատազրկման։
Ջոն Վեյն Գեյսի
1972-1978թթ.ընթացքում «մարդասպան-ծաղրածուն» բռնաբարել և սպանել է 33 հոգու, այդ թվում՝ մի քանի պատանիների։ Մինչև ձերբակալությունը հանդես է եկել մանկական տոների ժամանակ Պոգո ծաղրածուի կերպարով։ Մահապատժի է ենթարկվել 1994 թվականին։
Ռոդնի Ալկալա
69-ամյա մարդասպանը ձերբակալվել է 1979 թվականին՝ 4 կանանց և 12-ամյա աղջնակի սպանության համար։
Ռենդի Քրաֆթ
67-ամյա Քրաֆթը մեղավոր է ճանաչվել 16 մարդու սպանության մեջ։ Նրան կասկածում են ևս 67 տղաների սպանության մեջ։ Դատապարտվել է մահապատժի։
Պեդրո Ալոնսո Լոպես
Գինեսի ռեկորդների գրքի պամաձայն՝ աշխարհի ամենադաժան մոլագարն է։ 14 տարի ազատազրկված է եղել Էկվադորում, 3 տարի անցկացրել է հոգեբուժարանում, որից հետո ազատ է արձակվել։
Ռիչարդ Ռամիրես
«Գիշերային որսորդ»մականունով այս մարդասպանը սպանել է 13 հոգու, այդ թվում՝ երեխաների։ Ձերբակալվել է 1985 թվականին։
Թեդ Բանդի
«Նեյլոնային մարդասպանի» զոհերի թիվը տատանվում է 26-ից 100 հոգու սահմաններում։ Ձերբակալվել է 1975թ., երկու տարի անց փախել է և երկրորդ անգամ ձերբակալվել 1978 թվականին։
Չեսթեր Թերներ
ԴՆԹ-ի անալիզի միջոցով ապացուցվել է, որ նա սպանել է 13 կնոջ 1987-1998թթ. ընկած ժամանակահատվածում։
Ջոզեֆ Դանկան
49-ամյա մոլագար-պեդոֆիլը մահապատժի է դատապարտվել 7 հոգու սպանության համար։
Վերրի Իդհամ
Ինդոնեզիայի բնակիչ սերիական մարդասպանը կյանքից զրկել է 11 հոգու և թաղել նրանց իր հայրական տան բակում։
Ջարեդ Լի Թոֆներ
2011 թվականի հունվարի 8-ին 22-ամյա Ջարեդը մահափորձ կատարեց Արիզոնայի կոնգրեսի անդամ Գաբրիել Գիֆֆորդսի դեմ, որի արդյունքում սպանվեց 6 և վիրավորվեց 14 մարդ։
Անդերս Բրեյվիկ
2012թ. օգոստոսի 24-ին 33-ամյա Բրեյվիկը մեղավոր ճանաչվեց երիտասարդական ճամբարի վրա հարձակման և Օսլոյի կենտրոնում պայթյունի կազմակերպման մեջ և դատապարտվեց 21 տարվա ազատազրկման։