ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները
ՍԴ-ն «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը թողեց ուժի մեջ:
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մերժեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումները: Ըստ այդմ, ՍԴ-ն ուժի մեջ թողեց «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը, համաձայն որի ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:
ՍԴ-ի որոշումը վերջնական և ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Դատարանն իր որոշումը կայացրեց` ելնելով ՀՀ նախագահի երկու թեկնածուների դիմումների հիման միավորված գործի մարտի 11-13-ի քննության արդյունքներից: