
Հմայակ Հովհաննիսյան. Րաֆֆին Դանկոյի նման հանեց իր սիրտը ու գնաց առաջ և ասաց. «հնարավոր է»

«Րաֆֆին շատ կարևոր հարց է լուծում, այսինքն` կոտրել այն տեսակետը, որ քաղաքականությունը և բարոյականություն, ինչու ոչ, նաև բարոյախոսությունը անհամատեղելի են: Այդ կարծրատիպը կոտրելու քայլ է արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումների, «Բարևի հեղափոխության» և շարժման առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին:
Քաղաքագետը նշեց, որ ժամանակին ինքը նույնիսկ մեկ անգամ հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ «մեզանում անհրաժեշտ է մեկը, ով կգնա նույնիսկ ինքնահրկիզման ճանապարհով, որպեսզի ցույց տա, թե ինքնազոհաբերությունը, ինքնամոռացությունը, անձնականը մի կողմ դնելը» ավելի կարևոր է:
«Այս կապիստական տրամադրությունները տարածելու պայմաններում Րաֆֆին Դանկոյի նման հանեց իր սիրտը ու գնաց առաջ և ասաց. «հնարավոր է», և ցույց տվեց, որ հնարավոր է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը և ավելացրեց. «Հիմա բոլորս պետք է նրանից ներողություն խնդրենք` այդ թվում նաև ես, որովհետև ես նույնպես չէի հավատում»:
Տեսանյութը՝ այստեղ.