
Աբխազական երկաթուղու վերաբացման հարցում հապճեպությունը կարող է վնասել Վրաստանին. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գոծակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Աբխազական երկաթուղու վերագործարկման խնդրին.
«Այդ հարցում մեր կողմից առկա է քաղաքական կամք, սակայն կան բազում հարցեր: Դա շատ զգայուն թեմա է՝ հաշվի առնելով մեր օկուպացված տարածքների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այդ հարցը դիտարկվում է և պետք է լուծվի այդ համատեքստում: Մենք շատ զգուշավոր ենք մոտենում դրան: Այս հարցում հապճեպությունը կարող է վնաս հասցնել Վրաստանին»: