
Սիրիացի ապստամբները «ապացույց են գտել» Ասադի ու Իսրայելի համագործակցության մասին (տեսանյութ)

Իսրայելական MIGNews-ի փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները YouTube վիդեոհոսթինգում տեղադրել են իսրայելական արտադրության զենքի մասին մի տեսանյութ, որն, իբրև թե, առգրավվել է Դամասկոսի մոտ գտնվող կառավարական զորքերի բազայում:
«Իսլամական բրիգադ» խմբավորումը ցուցադրել է ամերիկյան արտադրության M301A3 տիպի ականանետային արկեր՝ պիտակված եբրայերենով: Խմբավորման մամլո ներկայացուցիչը հայտարարել է. «Սա այն բանի ապացույցն է, որ վարչակարգը գործարքի մեջ է մտել թշնամու հետ: Կուլիսների հետևում նա դավադրության մեջ է մտել սիոնիստների հետ»:
Ավելի վաղ հաղորդվում էր, թե Իսրայելի ու Սիրիայի միջև կնքվել են բազում գաղտնի համաձայնագրեր, որոնք առնչվում են ամենատարբեր ոլորտներին: