 
                        Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները. Վիճակահանությունը՝ մարտի 15-ին
 
                                    Այսօր ավարտվեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիր փուլը և հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։
Մադրիդի «Ռեալին», Թուրինի «Յուվենտուսին», Դորտմունդի «Բորուսիային», ՊՍԺ-ին, Ստամբուլի «Գալաթասարային» և «Բարսելոնային» այսօր միացան նաև Մյունխենի «Բավարիան» և «Մալագան»։
Տեղեկացնենք, որ քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին շվեյցարական Նիոնում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        