Բաժիններ՝

Առողջական վիճակի պատճառով Էրդողանը չեղյալ է հայտարարել պլանավորած միջոցառումները

Թուրքական Haber7 լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր առողջական վիճակի պատճառով չեղյալ է հայտարարել այսօր պլանավորած բոլոր միջոցառումները: Դա նաև վերաբերում է իշխող կուսակցության խմբակցության նիստում ունենալիք իր ելույթին:

Այս մասին հայտնել է վարչապետական ապարատի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Էրդողանի վատառողջության պատճառը մրսածությունն է (գրիպ): Նա ստիպված է տանն անցնել բուժման կուրս, ինչից հետո վերստին կարող է վերադառնալ աշխատանքի:

Հիշեցնենք, որ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող WikiLeaks-յան բացահայտումներից մեկում նշված էր, թե TR325 ծածկագրով և «Ֆարուք Դեմիր» անունով աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի վերջին վիրահատությունից (նկատի է առնվում 2011 թվականի նոյեմբերի 26-ի առաջին վիրահատությունը) հետո բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ նա ունի աղիի քաղցկեղ:

Վիրահատության ժամանակ Էրդողանի հաստ աղիից կտրել են 20 սանտիմետր (սովորաբար դրա երկարությունը կազմում է 1.5 մետր): Բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ նրա վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է իրականացնել երկրորդ բիոփսիան և սպասել դրա արդյունքներին: 2012 թվականի փետրվարի 10-ին Էրդողանը ենթարկվում է երկրորդ վիրահատության, իսկ բժիշկները նրան հայտնում են, որ արդյունքները հուսադրող չեն. նրան մնացել է երկու տարվա կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս