Բաժիններ՝

Դեռևս չեմ պարտվել, ուստի վստահ եմ իմ ուժերին. Ջոկովիչ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն, ով «Ինդիան Ուելսի» երկրորդ շրջանում հաղթել է Ֆաբիո Ֆոնյինիին, մեկնաբանել է հանդիպումը (6։0, 5։7, 6։2)։

«Իհարկե, վստահ եմ իմ ուժերին, քանի որ այս մրցաշրջանում չեմ պարտվել ոչ մի հանդիպման ընթացքում։ Խաղը նույնպես ստացվեց։ Սակայն երկրորդ սեթում թույլ տվեցի մրցակցին վերադառնալ խաղին։ Եվ այսպիսով մենք մասնակցում ենք երրորդ սեթին։

Սակայն ես չեմ անհանգստանում, քանի որ արդեն եղել եմ նման իրավիճակներում։ Ֆաբիոն հիանալի է խաղում։ Նա սիրում է դանդաղ կորտերը։ Սակայն արդյունքում ես արեցի այն, ինչ ինձանից պահաջվում էր»,- սերբ թենիսիստի խոսքերն է մեջբերում Tennis.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս