
Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի գինին վաճառվել է ռեկորդային արագությամբ

Գինու բացառիկ խմբաքանակը, որը ստեղծվել է հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի կողմից, վաճառվել է ռեկորդային ժամանակահատվածում: Ինչպես գրում է viva.ua կայքը, «Miraval Provence» գինու խմբաքանակը, որը ստացել է աստղային այս զույգի անունը, վաճառվել է ընդամենը 5 ժամվա ընթացքում: Գինու խմբաքանակը բաղկացած է եղել 6 հազար շշից, յուրաքանչյուրը՝ 105 եվրո արժողությամբ:
Հիշեցնենք, որ դեռևս 2008-ին Ջոլին ու Փիթը տարածք էին գնել ու որոշել այնտեղ գինեգործությամբ զբաղվել: Ջոլին ու Փիթը հետևել են «Miraval Provence» ապրանքանիշի թողարկած բացառիկ խմբաքանակի թողարկման ամբողջ ընթացքին: