Իրանում տարեկան մոտ 80.000 մարդ է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ամեն տարի մոտ 80.000 մարդ է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության բնապահպանական դեպարտամենտի ղեկավար Կազեմ Նադաֆին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանն առողջապահական համակարգի համար մշակում է նոր ռազմավարություն, որը շուտով կտա իր արդյունքները: Նա հավելել է, որ մինչև 2025 թվականը տարածաշրջանում առողջապահական ամենաբարձր մակարդակը լինելու է հենց Իրանում:
Նա հավելել է, որ բնապահպանական աղտոտվածության հետ կապված մահերը (տարեկան 80.000) կազմում են Իրանում ընդհանուր մահացության 21 տոկոսը: Թեհրանը համարվում է աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից մեկը: Աշխատանքային օրերին քաղաքի բնակչությունը հասնում է 15 միլիոնի, ինչը հանգեցնում է քաղաքի կենտրոնում խոշոր խցանումների և աղտոտվածության բարձր մակարդակի: