Բաժիններ՝

Apple-ը ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Apple-ը գլխավորել է Brand Finance Canada քոնսալթինգային ընկերության պատրաստած աշխարհի 500 ամենաթանկարժեք առևտրային ապրանքանիշերի վարկանիշային աղյուսակը:

Կանադացի փորձագետները Apple-ը գնահատել են 87.3 միլիարդ դոլար, Samsung-ը՝ 58.7 միլիարդ դոլար, Google-ը՝ 52.1 միլիարդ դոլար, Microsoft-ը՝ 45.5 միլիարդ դոլար, Wal-Mart Stores սուպերմարկետները՝ 42.3 միլիարդ դոլար, IBM-ը՝ 37.7 միլիարդ դոլար, General Electric-ը՝ 37.2 միլիարդ դոլար, Amazon ինտերնետային խանութը՝ 36.8 միլիարդ դոլար, Coca Cola-ն՝ 34.2 միլիարդ դոլար և ամերիկյան Verizon հեռուստահաղորդակցային հսկան՝ 30.7 միլիարդ դոլար:

Ռուսական «Գազպրոմը» 122-րդ տեղում է՝ 8.3 միլիարդ դոլար, իսկ «Սբեբանկը»՝ 63-րդ տեղում՝ 14.1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս