Հայկական «Լուռ երկխոսություն» ֆիլմը՝ «Կոկստե» փառատոնի լավագույն տասնյակում (թրեյլեր)
Հայկական «Լուռ երկխոսություն» (SILENT DIALOG) կարճամետրաժ կինոնկարը հայտնվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Կոկստե» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի լավագույն տասնյակում: Այս մասին նշված է ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Հովսեփյանի տարածած հաղորդագրությունում:
«Լուռ երկխոսությունը» նովել է ռեստորանում ճաշող երկու զույգերի մասին: Նրանք կորցրել են միմյանց հանդեպ հետաքրքրությունն, իսկ փրկությունը փնտրում են դիմացի սեղանի շուրջ նստածների մեջ:
Նշենք, որ առաջիկայում ֆիլմը կմասնակցի այլ փառատոնների ևս: