Բաժիններ՝

Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է ներկայացրել զինված ուժերի թվակազմի վերաբերյալ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը տվյալներ է ներկայացրել զինված ուժեի թվակազմի վերաբերյալ: Դրանց համաձայն՝ ներկա դրությամբ Թուրքիայի զինված ուժերն ունեն 678.617 զինծառայող: Նրանցից 481.603-ը բաժին են ընկնում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, 191.684-ը՝ Ժանդարմերիային, 5330-ը՝ Առափնյա պաշտպանությանը:

Զինված ուժերում զինծառայություն է կրում 347 գեներալ ու ծովակալ, որոնցից 313-ը ներկայացնում են ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, 33-ը՝ Ժանդարմերիան, 1-ը՝ Առափնյա պաշտպանությունը: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում է գտնվում 33.167 սպա և 72.061 ենթասպա, Ժանդարմերիայում՝ 5561 սպա և 22.812 ենթասպա, իսկ Առափնյա պաշտպանությունում՝ 575 սպա և 1320 ենթասպա:

Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում առկա է 48.077 քաղաքացիական ծառայող, Ժանդարմերիայում՝ 3587 քաղաքացիական ծառայող, իսկ Առափնյա պաշտպանությունում նրանց քանակը կազմում է 860:

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտին Թուրքիայի զինված ուժերն ունեին 714.404 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս