Թուրք ազգայնական պատգամավորն առաջարկել է Հայոց ցեղասպանությունը հերքող հաղորդումներ հեռարձակել TRT-ով

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Քոնիայից ընտրված պատգամավոր, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչ Ֆարուք Բալը Սահմանադրության շուրջ հաշտեցման հանձնաժողովի հերթական նիստում առաջարկել է, որ թուրքական TRT պետական հեռուստաընկերությունը սկսի ցուցադրել Հայոց ցեղասպանության եղելությունը հերքող հաղորդումներ:

Բալը կարևորել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տվյալ քայլի իրագործումը: Ընդգծելով, որ TRT-ն հանրային հեռուստատեսություն է՝ Բալը հայտարարել է, որ TRT-ն պետք է ծավալի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հակազդող կամպանիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031