
Ձյունը գիշերը կդադարի

ՀՀ տարածքում`
Մարտի 6-ին Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ, 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները` 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 6- ին, 7-ին` հատկապես գիշերը կնվազի 10-12 աստիճանով, 8-ի ցերեկը և 9- ին, 10-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Մարտի 6-ի գիշերը կդիտվի տեղումների դադար, 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 21.60C (2004 թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -18.30C (1985 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 3.20C