Բաժիններ՝

Էրդողանն ու Օջալանը «սիամական երկվորյակներ» են. Դևլեթ Բահչելի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ հայտարարել է, որ Էրդողանն ու Օջալանը «սիամական երկվորյակներ» են:

Բահչելին հավելել է, որ իրենք դեմ են ԱԶԿ-ԽԺԿ-ՔԱԿ (PKK) մերձեցմանը, և որ ԱԶԿ-ն Թուրքիան դրել է քաոսային իրավիճակում: Ըստ Բահչելիի՝ իրենց համար անակնկալ չեն հանդիսացել Իմրալը կղզում տարվող բանակցությունները:

Բահչելիին միայն հետաքրքրում է, թե վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իմրալըում ինչի շուրջ է սակարկում՝ հետաքրքրվելով, որ եթե քրդերը նրանից պահանջեն ինքնավարություն, ապա ինչպիսին կլինի վարչապետի պատասխանը:

Բահչելին ընդգծել է, որ ԱԶԿ-ն ու PKK-ն թև թևի տված ցանկանում են գրել նոր Սահմանադրություն, և որ Ռեջեփ Էրդողանն ու Աբդուլլահ Օջալանը «սիամական երկվորյակներ» են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031