Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուրվական է, իսկ «Բարգավաճ Հայաստանը»` քաղաքական դիակ. Ռիչարդ Կիրակոսյան

«Ընտրությունները պետք է լինեին շատ ավելի ազատ և արդար, և շատ առումներով սա կարելի է համարել Հայաստանի համար կորսված հնարավորություն»,- այսօր «Peoplemeter» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Փորձագետը նշեց, որ փետրվարի 18-ին հաջորդած յուրաքանչյուր օր մենք ականատես ենք եղել ընտրական կեղծումների և խախտումների ավելի մեծ ապացույցների ի հայտ գալուն և միաժամանակ հիշեցրեց, թե Հայաստանում ինչպիսի քննադատության ենթարկվեց եվրոպական դիտորդների գնահատականը` ընտրությունների վերաբերյալ:

«Բայց ընդամենը մի քանի օր նրանք հրապարակեցին նոր զեկույց` հետընտրական շրջանի վերաբերյալ, որն ավելի քննադատական էր»,- ասաց Կիրակոսյանը: Վերջինս նաև նկատեց, որ ընտրությունների իրական մարտահրավերը  հասարակության շրջանում ընտրություննների վերաբերյալ վստահության խորը պակասն էր:

«Հայաստանում գոյություն ունի խորը դժգոհություն, դա առաջին հերթին կապված է 2008 թ. մարտի 1-ի դեպքերի` չբացահայտման հետ»,- ասաց նա: Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ այդ դժգոհությունը հաստատվեց բողոք արտահայտող անվավեր քվեաթերթիկների աննախադեպ քանակի առկայությունը: «Այլ կերպ ասած` Րաֆֆի Հովհաննիսյանին տրված 36 տոկոս ձայների մեծ մասն ավելի շատ ձայներ էին` ընդդեմ Սերժ Սարգսյանի»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Ոչ պակաս ուշագրավ էին Ռիչարդ Կիրակոսյանի գնահատականները ոչ միայն ընտրությունների, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտի, մասնավորապես դրանում գործող մի քանի գործիչների և ուժերի վերաբերյալ:

«Կա երկու կարևոր դիտարկում. առաջինը ես կոչում եմ քաղաքական ուրվականներ և քաղաքական դիակներ: Քաղաքական ուրվականը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, իսկ քաղաքական դիակը` «Բարգավաճ Հայաստանը», քանի որ մենք տեսանք ԲՀԿ-ի հզորության թուլացումը, ինչպես նաև քաղաքական ուրվականի վերածված Ռոբերտ Քոչարյանին, ով այժմ ակտիվ չէ Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Փորձագետի երկրորդ դիտարկումն այն է, որ Հայաստանի ընդդիմությունը սկսեց միավորվել ընտրություններից հետո, այլ ոչ թե դրանից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս