Բաժիններ՝

ԱԳՆ-ի շենքը գնել ցանկացող չկա

ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքի աճուրդը չի կայացել։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Աճուրդի կենտրոն»-ի Լյուդվիգ Գրիգորյանը, աճուրդի մասին լուրը նախօրոք տեղադրված է եղել կայքերում, եղել են հետաքրքրվողներ, սակայն դիմումներ  չեն եղել, և աճուրդը չի կայացել:

Նշենք, որ աճուրդի մեկնարկային գինը 51 270 840 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ էր:

Հիշեցնենք նաև, որ ի սկզբանե կառավարությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել շենքը վաճառել Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը, սակայն կողմերը հետագայում հրաժարվեցին գործարքից։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031