Բաժիններ՝

Forbes-ը մոլորակի ամենահարուստ կին է ճանաչել Լիլիան Բետտանկուրին

Ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ անձնանց ամենամյա ցուցակը, որում ընդգրկվել է 1426 մարդ: Առաջին հարյուրյակում տեղ է զբաղեցրել 14 կին: Նրանց կարողությունը տատանվում է 10.6 միլիարդ դոլարից մինչև 30 միլիարդ դոլար, իսկ միջին տարիքը կազմում է 66 տարեկան:

Մոլորակի ամենահարուստ կին է ճանաչվել 90-ամյա Լիլիան Բետտանկուրը, որին պատկանում է իր հոր հիմնադրած L’Oreal պարյուֆեմարային հսկայի բաժնետոմսերի ավելի քան 30 տոկոսը: Նա միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ 30 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում է Wal-Mart գլոբալ առևտրային ցանցի հիմնադրի ժառանգորդ Ջիմի Ուոլթոնի այրի, 58-ամյա Քրիսթի Ուոլթոնը, ով դարձել է Ամերիկայի ամենահարուստ կինը: Նրա ցուցանիշը կազմում է 28.2 միլիարդ դոլար՝ 11-րդ տեղ:

Երրորդ տեղում է 63-ամյա Էլիս Ուոլթոնը՝ Wal-Mart-ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի հիմնադիր ժառանգորդ Էլիս Ոոլթոնը: Ընդհանուր ցանկում նա զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 26.3 միլիարդ դոլար:

Ամենահարուստ կանանց ցանկում են ընդգրկվել նաև Այրիս Ֆոնտբոնան, Ժակլին Մարսը, Ջորջինա Ռայնհարտը, Սյուզան Կլատենը և այլք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս