Բաժիններ՝

Ստեղծվում է Գյումրի 3D խաղը. Այն հնարավորություն կտա շրջել եռաչափ պատկերված Գյումրիում

Հոկտեմբերին «Բաց Խաղ» համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլում մուլտիմեդիայի լաբորատորիայի եռաչափի թիմը ներկայացրեց իր կողմից նախագծված Gyumri Drive խաղը, որը մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 նախագծերից հաղթող ճանաչվեց  «Լավագույն ժամանցային հավելված»  անվանակարգում:

Նախագծված խաղը մեքենաների մրցավազք է՝ մի քանի մասնակցի հնարավորությամբ: Այս կերպ առաջին անգամ խաղացողը հնարավորություն ունեցավ շրջել իրականությանը մաքսիմալ մոտ ամբողջապես եռաչափ Գյումրիում: Դա խաղի նախնական, ցուցադրական(demo) տարբերակն էր: Ներկայում արդեն 6 հոգուց բաղկացած թիմը աշխատում է խաղի հիմնական տարբերակի ստեղծման վրա, որը կընգրկի Գյումրի քաղաքի ավելի մեծ շրջան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եռաչափ մոդելավորման միության(3D Modeling Union) գործադիր տնօրեն Օնեսյա Տիկհովան: Նրա խոսքով՝ նախագծված խաղը մեքենաների մրցավազք է, որին կարող են մասնակցել մի քանի հոգի:

«Ողջ տարածքը՝ լանդշաֆտը, փողոցները, տները, խանութների ցուցանակները, նույնիսկ աղբամանները հնարավորինս համապատասխանեցված են իրականությանը: Այս կերպ փաստորեն հնարավոր է վիրտուալ շրջել Գյումրիում»,- ասաց Օ. Տիկհովան: Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե երբ պատրաստ կլինի խաղի վերջնական տարբերակը, քանի որ այն բավականին մանրակրիտ աշխատանք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս