Բաժիններ՝

Հանուն բնապահպանության՝ շվեյցարացիները հրաժարվեցին անցկացնել 2022-ի ձմեռային օլիմպիական խաղերը

Երեկ Շվեյցարիայի բնակչությունը հանրաքվեի միջոցով դեմ է եղել իրենց երկրում 2022-ին ձմեռային օլիմպիական խաղեր անցկացնելուն։ Թերևս կողմ են քվեարկել հիմնականում Սանկտ Մորիցի և Դավոսի բնակիչները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի լրատվության բաժնից։

Փորձագետների հաշվարկով նշված քաղաքներում խաղերն անցկացնելու դեպքում երկիրը կծախսեր 1,3 միլիարդ շվեյցարական ֆրանկ, իսկ եկամուտը կկազմեր 1,5 միլիարդ (1,6 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Քվեարկողների 54 տոկոսի կարծիքով օլիմպիական շինարարությունը աղետ կդառնա Շվեյցարիայի բնության համար։ Ի դեպ, Սանկտ Մորիցը ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է եղել երկու անգամ` 1928 և 1948 թվականներին։

2022-ին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը կորոշվի 2015-ին` Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս