Իրանը մեծացնելու է էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեծացնելու է էլեկտրաէներգիայի արտահանումը Թուրքիա: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամեդ Բեհզադը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանը Թուրքիա է արտահանում 500 Մվտ/ժամ էլեկտրաէներգիա. «Իրանը ցանկանում է դիվեսիֆիկացնել իր շուկաները և պլանավորել է էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա ու Աֆրիկա: Թեհրանն արդեն իսկ պայմանավորվել է հարևան Աֆղանստան էլեկտրաէներգիայի արտահանման ավելացման շուրջ»:
Իրանական ընթացիկ տարվա 11 ամսում (նախորդ տարվա մարտի վերջերից մինչև փետրվարի 19-ը) Իրանն արտահանել է 10.166 Գվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներկայումս Իրանն էլեկտրաէներգիա է մատակարարում Հայաստանին, Թուրքիային, Թուրքմենստանին, Ադրբեջանին, Պակիստանին, Աֆղանստանին, Սիրիային ու Իրաքին: Իրանը ձգտում է վերածվել տարածաշրջանի խոշորագույն էլեկտրաէներգիա արտահանողի: