Իրանի խորհրդարանը 481 անգամ զգուշացրել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ներկայիս խորհրդարանը ցայժմ 481 անգամ զգուշացրել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Հուսեին Մուզաֆարը:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի խորհրդարանը մինչ օրս 1850 նախազգուշացում է տվել գործադիր իշխանությանը, որոնցից 481-ը հասցեագրված են եղել նախագահին, իսկ մնացածը՝ նախարարներին: Նա հավելել է, որ մինչ օրս Իրանի խորհրդարանն ընդունել է 37 օրենք, սակայն դրանցից 5-ը ժամանակին չի կատարվել գործադիր մարմնի կողմից:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 14-ին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնցում իր թեկնածությունն առաջադրելու իրավունք չունի այդ պաշտոնում արդեն իսկ երկու անգամ ընտրված ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: