Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունն Իրաքին մեղադրել է երկրի ինքնիշխանության խախտման մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը (ՍԱԽ) երեկ Իրաքի իշխանություններին մեղադրել է «Սիրիայի ներքին գործերին միջամտելու» և «Սիրիայի ժողովրդի վրա հարձակվելու» մեջ:

ՍԱԽ-ի ներկայացուցիչը հայտարարել է. «Ավելի վաղ Իրաքը քաղաքական ու հետախուզական աջակցություն է ցուցաբերել Բաշա Ասադի վարչակարգին, իսկ այժմ անցում է կատարել նոր մակարդակի՝ միջամտում է երկրի գործերին, հարձակվում է Սիրիայի ժողովրդի, նրա հիմնարար իրավունքների վրա և սպառնալիքի տակ է դնում երկրի տարածքային ամբողջականությունը»:

ՍԱԽ-ի այդ հայտարարությունը հնչել է մարտի 2-ին Սիրիայի ու Իրաքի սահմանին կառավարական զորքերի ու սիրիական ընդդիմության զինյալների միջև գրանցված բախումներից հետո: Այն ժամանակ իրաքցի զինվորականները ստիպված են եղել կրակ բացել ընդդիմադիրների վրա:

Իրաքի իշխանությունները հերքել են բոլոր մեղադրանքները, սակայն ՍԱԽ-ը դիմել է ՄԱԿ-ին ու ԱՊԼ-ին՝ խնդրելով դատապարտել Բաղդադի գործողությունները, որոնց ընդդիմադիրները որակել են որպես «Սիրիայի ինքնիշխանության նկատմամբ իրականացված հարձակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս