«Ալ Քաիդան» կոչ է արել վերացնել ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների նախկին առաջնորդներին
Ամերիկյան Washington Times թերթի փոխանցմամբ` Inspire ամսագրի հերթական համարում նշված է, որ «Ալ Քաիդայի» ներկայացուցիչները միայնակ-զինյալներին կոչ են արել ոչնչացնել արևմտյան խոշորագույն երկրների նխկին առաջնորդներին: Ամսագրի խմբագիրների կարծիքով` պաշտոնաթող նախագահներին ու նախարարներին հիմա շատ ավելի հեշտ է սպանելը, քան այն ժամանակ, երբ նրանք զբաղեցնում էին բարձր պաշտոններ:
Ամսագրի այս համարում նշված է հետևյալը. «Եթե դուք կարծում եք, որ ի վիճակի չեք (ոչնչացնելու բարձրաստիճան քաղաքական գործչին), ապա դուք ունեք այնպիսի հեշտ թիրախներ, ինչպիսիք են (ԱՄՆ նախկին նախագահներ) Բիլ Քլինթոնն ու Ջորջ Բուշը , (ԱՄՆ նախկին պետքարտուղարներ) Քոլին Փաուելը և Քոնդոլիզա Ռայսը, ինչպես նաև (Ֆրանսիայի նախկին նախագահ) Նիկոլա Սարկոզին ու (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ) Թոնի Բլերին»:
Washington Times –ի տեղեկություններով` Inspire ամսագիրը հրատարակվում է 2012 թվականի մայիսից` «Ալ Քաիդայի» եմենյան մասնաճյուղի կողմից: