Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն` Լևոն Զուրաբյան

Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես էլ չեկավ Սբ. Սարգիս եկեղեցի և չմասնակցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին մատուցվող պատարագին: Հավանաբար պատճառը նրա վատառողջությունն է. մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ՀՀՇ վերջին համագումարի ժամանակ նա հայտարարեց, որ վատառողջ է:

Բայց նրա փոխարեն Սբ.Սարգիս էին եկել որդին`Դավիթ Տեր-Պետրոսյանը, և Լևոն Զուրաբյանը, ով էլ գլխավորեց երթը դեպի Մյասնիկյանի հրապարակ: Նկատելի է, որ Լևոն Զուրաբյանը շատ սահուն զբաղեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի տեղը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031