Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունն այդ նոտան հանձնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
Նոտայի հանձնումը կապված է Ֆրանսիայի խորհրդարանում հայերի ու ադրբեջանցիների միջև երեկ գրանցված ծեծկռտուքի հետ, որի ժամանակ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ծեծի է ենթարկվել Ֆրանսիայի ադրբեջանական համայնքը ներկայացնող երկու ադրբեջանցի:
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ դրա հետ կապված՝ իրենք բողոքներ են հղելու նաև Ֆրանսիայի նախագահին ու խորհրդարանին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը երեկ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, իսկ այսօր՝ Լիտվային: Այս նոտաներն այս կապ այն չափով կապված են ԼՂՀ-ի հետ: