Բաժիններ՝

Ճապոնիան առաջին անգամ հայտնել է կետորսությամբ զբաղվելու իրական պատճառը

Բրիտանական The Times պարբերականի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես խոստովանել է, որ կետորսությամբ զբաղվելը թույլատրել է ոչ թե գիտական նպատակներով, այլ՝ հանուն սննդի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գյուղատնտեսության նախարար Յոսիմասա Խայասին:

Վերջինս քննադատության է ենթարկել օտար երկրների ու միջազգային կառույցների բացասական դիրքորոշումը՝ Ճապոնիայի կողմից կետորսությամբ զբաղվելու նկատմամբ: Նախարարն ընդգծել է, որ Ճապոնիայի կետորսական արդյունաբերության նկտամամբ հարձակումը համարվում է հարձակում ճապոնական մշակույթի դեմ:

Խայասին Ճապոնիայի կողմից կետորսությամբ զբաղվելը համեմատել է նրա հետ, որ ավստրալացիները որսում են կենգուրու, իսկ կորեացիները՝ շուն՝ ընդգծելով, որ Ճապոնիան այդ երկրներից չի պահանջում վերացնել այդ ավանդույթները:

Կետորսական արդյունաբերության միջազգային հանձնաժողովը (IWC) 1982 թվականին արգելել է կետորսությամբ զբաղվելը, սակայն Ճապոնիան շարունակում է այդ պրակտիկան: Ճապոնիայում կետի մսի մեծ մասը հայտնվում է ռեստորաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս