Բաժիններ՝

Մարդասիրական օգնության կենտրոն Հայաստանում

Անցյալ տարի ՀԱՊԿ շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հիմնել հայ-ռուսական համատեղ տարածաշրջանային մարդասիրական օգնության կենտրոն։
Ներկայումս ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների միջև քննարկումներ են ընթանում կենտրոնի ձևաչափի, տեղակայման վայրի, կառուցվածքի և այլ հարցերի վերաբերյալ։
Այս օրերին Երևանում են գտնվում հայ-ռուսական մարդասիրական օգնության կենտրոնի ստեղծման աշխատանքային խմբի անդամներ` ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Վիկտոր Գոլիցինը, խորհրդական Վլադիմիր Կուդրյավցևը, գլխավոր մասնագետ Վլադիմիր Վատուտինը, ներդրումների և կապիտալ շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչ Բորիս Երմոլաևը և «Էմերկոմի» տնօրենի տեղակալ Իգոր Շչերբակովը։
Այսօր ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանի հետ կայացած հանդիպման արդյունքում որոշվեց նախ շրջել կենտրոնի տեղակայման համար առաջարկված տարածքներում և դրանց հնարավորություններին տեղում ծանոթանալուց հետո անցնել փաստաթղթային ձևակերպումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս