Բաժիններ՝

Կհրապարակվի նախկին վարչապետի հայցադիմումի վերաբերյալ դատարանի որոշումը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մարտի 11-ին կհրապարակի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն ընդդեմ «Քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի հայցադիմումի գործով որոշումը: Հայցվորը պահանջում է պատասխանողից 4 մլն. ՀՀ դրամ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտչական ու վիրավորական արտահայտությունների համար:

Հայցադիմումի համար հիմք է ծառայել, ըստ հայցվորի, պատասխանողին պատկանող idea.am պորտալում լույս տեսած «Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում, ինչու պետք է սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից» խորագրով հրապարակումը:

Այսօրվա նիստին պատասխանող կողմը դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել, թեև պատշաճ ծանուցվել էր նիստի օրվա մասին: Պատասխանող կողմը չէր արձագանքել նաև հայցվոր կողմի առաջարկին՝ ներողություն խնդրել և այդ դեպքում հայցվոր կողմը կվերանայի իր հայցապահանջը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Նահապետյանը նշեց, որ պատասխանող կողմն առավել քան բավարար ժամանակ ուներ առաջարկի մասին մտածելու ու որոշում ընդունելու համար, ուստի հայցվոր կողմը պնդեց իր հայցապահանջը:

Փաստինֆո

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս