Բաժիններ՝

Վրաստանում համաներմամբ բանտերից ազատ է արձակվել մոտ 8000 մարդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում փետրվարի 22-24-ին համաներմամբ ազատ է արձակվել ևս 104 բանտարկյալ: Այս մասին հայտարարել է Պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ 2013 թվականի փետրվարի 24-ի դրությամբ համաներմամբ Վրաստանի ուղղիչ հիմնարկները լքել է 7899 դատապարտյալ, այդ թվում նաև՝ 175 քաղբանտարկյալ:

Վրաստանի խորհրդարանը «Համաներման մասին» օրենքն ընդունել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Դեկտեմերի 27-ին դրա վրա վետո է դրել նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, սակայն դրա հաջորդ օրն օրենսդիր մարմինը կարողացել է հաղթահարել նախագահական վետոն: Դրանից հետո դրա վրա իր ստորագրությունն է դրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, և այն 2013 թվականի հունվարի 13-ին մտել է ուժի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728