Հռոմի պապի ընտրությունները տեղի կունենան սահմանված ժամկետից շուտ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն այսօր հատուկ հրաման է արձակել, որը հնարավորություն է տալիս Հռոմի պապի նոր ընտրություններն անցկացնել սահմանված ժամկետից շուտ:
Պապական այդ նախաձեռնությունը՝ Motu proprio, մի շարք ընթացակարգային փոփոխություններ է մտցրել նաև կարդինալների ժողովների անցկացման հարցում: Այդ փոփոխությունները մտցվել են Հռոմի կաթոլիկ եկեղեցու սահմանադրության մեջ, որն ընդունվել էր 1996 թվականին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից:
Նշվում է, որ նոր փոփոխություններով կարդինալների ժողովը կարող է անցկացվել պապական գահի թափուր մնալուն հաջորդած 15-20 օրվա ընթացքում: Սա նշանակում է, որ նոր կանոններով՝ կարդինալների ժողովը չի կարող տեղի ունենալ մարտի 15-ից շուտ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Բենդիկտոս XVI-ը հայտարարել էր, որ պապական աթոռին հրաժեշտ է տալու փետրվարի 28-ին: Նրա հավանական փոխարինողների թվում նշվում են սևամորթ կարդինալները: