Շևարդնաձեն առաջարկել է ստեղծել Սաակաշվիլիի հանցագործությունների հետաքննման հատուկ հանձնաժողով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն առաջարկել է ստեղծել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանցագործությունների հետաքննման գծով խորհրդարանական հատուկ հանձնաժողով.
«Արդեն ժամանակն է, որ Վրաստանի խորհրդարանում ստեղծվի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու նրա թիմի կողմից իրականացված հանցագործությունների հետաքննման հատուկ հանձնաժողով: Սաակաշվիլիի վարչակարգը պետք է դատապարտվի Վրաստանում»:
Հիշեցնենք, որ Վրաստանում «Վարդերի հեղափոխությանը» սկիզբ դրեց 2003 թվականի նոյեմբերի 2-ի խորհրդարանական ընտրությունների կեղծումը։ «Վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վայր դրեց իր լիազորությունները, և երկրի ղեկավարությունն անցավ ընդդիմադիրներին, որոնց գլխավորում էր Միխեիլ Սաակաշվիլին: