Ռուսաստանը երբեք ոչինչ չի զիջի Վրաստանին. Սաակաշվիլի

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Թբիլիսիում ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.

«Ռուսաստանը երբեք ոչինչ չի զիջի Վրաստանին, այդ թվում նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքները: Ես անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել եմ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքների վերադարձման դիմաց աշխարհաքաղաքական կողմնորոշման փոփոխություն:

Սակայն նա անձամբ ինձ հայտարարել է, որ Ռուսաստանը մեր տարածքները չի փոխում մեր իսկ աշխարհառազմավարական ձգտումների հետ: Ես այդ հարցը բարձրացրել եմ առնվազն 50 անգամ, սակայն պատասխանը եղել է նույնը:

Իսկ այժմ ի հայտ են եկել քաղաքական գործիչներ և առանձին երիտասարդներ, որոնցից դժբախատաբար լսում եմ, թե եկեք հրաժարվենք ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից և փոխարենը վերադարձնենք Աբխազիան ու Ցխինվալը: Սակայն Ռուսաստանն իր կամքով ոչ մեկին և ոչինչ երբեք չի զիջի, և դա պատմություն է»:

Տեսանյութեր

Լրահոս