Բաժիններ՝

Իրանում հայտնաբերվել են ուրանի խոշոր հանքավայրեր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը, հայտնում է, որ Իրանում հայտնաբերվել են ուրանի խոշոր հանքավայրեր:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանը հայտնաբերել է ուրանի էլ ավելի խոշոր հանքավայրեր, ինչը կամրապնդի նրա դիրքերը միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող երկրների շրջանում:

Նշվում է, որ նոր հանքավայրերն Իրանին տալիս են 4400 տոննա ուրանային ռեզերվ: Գրեթե 30 տարի Իրանի ուրանային հարստությունները գնահատվել են 1500 տոննա: Ուրանն Իրանին անհրաժեշտ է նոր կառուցվելիք ատոմակայանների համար:

Իրանը 15 վայր է ընտրել առաջիկա 15 տարում ատոմակայանների կառուցման համար, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 20.000 մեգավատտ: Փորձագետները գտնում են, որ դրա համար Իրանը պետք է կառուցի մոտ 20 ատոմակայան: Իրանում առաջին ատոմակայանը շահագործման է հանձնվել 2011 թվականին, Բուշեհրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս