ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացումը կենսական կարևորություն ունի Վրաստանի համար. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ԵՄ-ի՝ ներքին հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի երկրների հետ վիզային ռեժիմի վերացումը կենսական կարևորություն ունի Վրաստանի համար.

«Որքան էլ որ լարված լինեն Վրաստանի ներսում կուսակցությունների միջև հարաբերությունները, երկիրը շարժվում է դեպի Եվրոպա: Վրաստանը շատ բան է արել նրա համար, որ ԵՄ-ի հետ սահմանվի ոչ վիզային ռեժիմ և ուսանողները հնարավորություն ստանան կրթություն ստանալ Եվրոպայում: Սակայն դեռ շատ անելիքներ կան: Կատարված աշխատանքների առաջին արդյունքներն իրենց մասին զգացնել կտան արդեն հաջորդ տարի»:

Եվրահանձնակատարն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը նախորդ տարի մեծ հաջողություն է ունեցել, այդ թվում նաև օրենսդիր բազայի կատարելագործման հարցում, սակայն կաևոր է բարեփոխումների շարունակումը: Մալմստրյոմը կարևորել է կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, կրիմինալի դեմ համատեղ պայքարը:

Հիշեցենք, որ Մալմստրյոմը Փանջիկիձեին է հանձնել վիզային ռեժիմի ազատականացման պլանը:

Տեսանյութեր

Լրահոս