
Հյուրանոցային համալիրի տնօրենը կալանավորված է

Ի լրումն փետրվարի 21-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում արձանագրված մահվան ելքով թունավորման դեպքի` տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասով Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանովորումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործման պատճառով առաջացած գազից թունվորվել և մահացել էին 4 հոգի։