Իրանն առաջին անգամ իր ռազմանավերն ուղարկել է Խաղաղ օվկիանոս

NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Իրանն առաջին անգամ իր ռազմանավերն ուղարկել է Խաղաղ օվկիանոս: Այս կապակցությամբ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ իրանական ռազմանավերն արդեն իսկ հատել են Մալակկայի նեղուցը, որը Մալայան թերակղզին բաժանում է Սումատրա կղզուց.

«Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ է տեղի ունենում նման բան: Իրանական ռազմանավերը փետրվարի 26-ն արդեն իսկ կդիմավորեն Խաղաղ օվկիանոսում: Իրանի տնտեսության համար մեծ կարևորություն է ներկայացնում Հնդկական օվկիանոսի ավազանը և Հարավ-արևելյան Ասիայի երկրները:

Անհրաժեշտ է ապահովել այնպիսի ջրային երթուղիների միջով առևտրային ազատ նավարկությունը, ինչպիսիք են Բաբ էլ Մանդեբի, Հորմուզի ու Մալաքքայի նեղուցները:
Խաղաղ օվկիանոս է մեկնել իրանական 24-րդ նավատորմը, որի կազմում են ընդգրկվել «Սաբալան» էսկադրոնային ականակիրը և «Խարգ» ուղղաթիռակիր նավը»:

Նշվում է, որ «Խարգ» նավի երկարությունը կազմում է 207 մետր, այն հանդիսանում տարածաշրջանի երկրների սպառազինության տակ գտնվող խոշորագույն ռազմանավը:

Տեսանյութեր

Լրահոս