Գայանե Ղազարյան. «Ուշքի՛ եկեք ու վե՛րջ տվեք թքել էս հասարակության ընդդիմադիր պայքարի պատմության վրա»
Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի դուստրը` սոցիոլոգ Գայանե Ղազարյանը, ուրբաթ օրը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվող հանրահավաքներին և այդ ընթացքում հնչած ելույթներին, Ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ընթերցողին.
«Լևոնն եկավ ասեց, ես նախկին ընտրված նախագահների ժառանգորդն եմ, իրանց պայքարի ժառանգորդն եմ, իրանց գործի ժառանգորդն եմ ու պիտի հասցնեմ հաղթանակի:
Րաֆֆին արդեն 4 օր ա՝ պնդում ա, որ կապ չունի նախկին ամբողջ ընդդիմադիր պայքարի հետ: Հանրահավաքի ելույթներում դաշնակների կողմից հնչում ա, թե «վերջապես առաջին անգամ» ոտքի կանցնեց ժողովուրդը, իսկ հենց նոր եթերով էլ Րաֆֆին հերթական անգամ ցնցում ա, որ 88-ից էս կողմ երբեք էսպիսի ոգի չի եղել: Ես, իհարկե, կբացատրեի ինչ ու ինչքան շատ բան ա սա նշանակում, բայց անկեղծ ասած ինքս ինձ խոստում եմ տվել «քաղաքական» վերլուծություններով չզբաղվել, ամեն կերպ աջակցել ԺՈՂՈՎՐԴԻՆ ու հերթակա՛ն համախմբանը, դրա համար կնշեմ միայն էն, ինչ էս օրերին արդեն խեղդում ա ինձ. ՈՎ ՈՐ ԿՎԻՐԱՎՈՐԻ էս հասարակության 25 տարի տևող պայքարը, էս հասարակության անկոտրում կամքը, որը գնում ու ԱՄԵՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆՆ ասում ա իրա չէ՛-ն բռնապետությանը, ամեն ընտրությունից հետո մոբիլիզացվում ա ՑԱՆԿԱՑԱԾԻ շուրջ՝ անկախ քաղաքական նախապատվություններից, կրում ա զրկանքներ, կրում ճնշումներ, կրում «կոլցո օպերացիա» 2004-ի ապրիլի 12-ին, 2005-ին բարձրացնում ուսանողական բողոքի հսկա ալիք ու ինքնաբուխ ղեկավարվում ու հասնում հաջողության, 2008-ից կրում ա սպանդ ու տալիս 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր հալածյալներ… չի հուսահատվում ու էլի՛ էսօր ՆՈՐԻՑ գալիս ու կանգնում ա հրապարակում!!!! ԱՅ ԷՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ վիրավորողը իրան ապերախտ ա պահում ԱՅ ԷՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ առջև, որը էսօ՛ր կանգնա՛ծ ա Հրապարակու՛մ, ինչպե՛ս մի՛շտ!!!!! Ո՛Չ ՈՔ իրավունք չունի նսեմացնել էս հասարակության անդադար, մի վայրկյան չկանգնող ընդդիմադիր պայքարը բռնապետության ու կեղծիքների դեմ!!! Ինքնահաստատվեք իշխանության՝ ձեր քաղաքական հակառակորդի վրա, ՈՉ ԵՐԲԵՔ պայքարող հասարակության, որը միշտ նույնն ա, միշտ Հրապարակում, միշտ պատրաստ պայքարելու: Լիդերները փոխվում են, իսկ հասարակությունը մնում ա Հրապարակում: Ու ՈՉ ՈՔ իրավունք չունի ինքնահաստատվել էդ հասարակության վրա: Ուշքի եկեք ու մի տրորեք պայքարող քաղաքացու ինքնասիրությունը, դա անբարոյականություն ա!!! Թեպետ ինձ խոսք էի տվել ոչինչ չասել էս բողոքի ալիքի մասին, որովհետև էնտեղ հասարակությունն ա կանգնած, ինչպես միշտ, բայց հենց էդ հասարակությանը ես թույլ չեմ տա վիրավորել փոքրոգի ինքնահաստատումների հանուն: Ուշքի՛ եկեք ու վե՛րջ տվեք թքել էս հասարակության ընդդիմադիր պայքարի պատմության վրա: Ձեր առջև իշխանություն կա՝ ձեզնից իշխանություն գողացած, թքեք դրա՛ վրա: Իսկ հասարակության պայքարի պատմությունը էս հասարակության նվերն ա Ձեզ՝ ՁԵ՛Ր հարթակն ա, որով պիտի տե՛ր կանգնեք հասարակության ՁԵ՛Զ տրված քվեին: Ուշքի եկեք»:
Այնուհետև Գ. Ղազարյանը Ազատության հրապարակում ելույթ ունեցողներին հիշեցրել է.
«Հրապարակի բոլոր լիդեր-տուրիստները պարտավոր են հիշել, որ իրենց կենսագրությունը Հրապարակում հաճախ շատ ավելի կարճ է՛ կամ կարո՛ղ է շատ ավելի կարճ լինել, քան էնտեղ կանգնածներից շատերինը:
Հրապարակի բոլոր լիդեր-տուրիստները պարտավոր են հիշել, որ Հրապարակը ՄԻՇՏ կա, իսկ իրենք ընդամենը նրա կողմից նշանակված լիդերներ են, բայց միևնույն ժամանակ տուրիստներ, ովքեր կգան ու կգնան, իսկ հրապարակը ԿԱ ու ԿՄՆԱ այնքան, մինչև կհասնի իր նպատակին:
Հրապարակի բոլոր լիդեր-տուրիստները պարտավոր են հիշել, որ նրանք, ովքեր Հրապարակի առաջադրած նպատակները թողած, պայքարի թիրախ են դարձրել Հրապարակի նախորդ կամ հաջորդ լիդեր-տուրիստներին, իրենց կենսագրությունն ավարտել են Հանրային խորհրդի նախագահի աթոռի պես մի ախքանոցում՝ Հրապարակին դեմ, Հրապարակի ոչնչացմամբ հրճվող… ողորմելի կարգավիճակում:
Հիշեք սա»: