Բաժիններ՝

Վրաստանում ստեղծվում է ծովային սահմանների անվտանգության ապահովման հատուկ ստորաբաժանում

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի Միացյալ շտաբում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որն առափնյա պաշտպանության հետ մեկտեղ ապահովելու է ծովային սահմանների անվտանգությունը: Այս մասին Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Պատասխանելով, թե արդյոք ստեղծվո՞ւմ է ռազմածովային նավատորմ հարցին՝ Ալասանիան հայտարարել է. «Ռազմածովային նավատորմի ստեղծումը կապված է մեծ ծախսերի հետ և գոյություն ունեցող բյուջեով դա անելն անհնար է:

Մենք Միացյալ շտաբում ստեղծում ենք հատուկ ստորաբաժանում, որն առափնյա պաշտպանության հետ մեկտեղ կապահովի երկրի ծովային սահմանների անվտանգությունը: Մի քանի օր առաջ ես Թուրքիայում էի, որն օգնություն է առաջարկել ծովային անվտանգության ապահովման հարցում:

Կարծում եմ, որ 4-5 տարի անց, երբ մենք բանակում լուծած կլինենք ենթակառույցների, կրթության ու լոգիստիկայի հարցերը, մենք կսկսենք մտածել նմանատիպ թանկարժեք նախագծերի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս