Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծում. Էրդողան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄԷ-ից վերադարձող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում հարցազրույց է տվել թուրք լրագրողներին:

Անդրադառնալով Սիրիայի խնդրին՝ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվի քրդական ինքնավարություն, ինչպես որ եղավ Հյուսիսային Իրաքում: Նա հավելել է, որ Թուրքիան ու տարածաշրջանի մյուս երկրները թույլ չեն տա որևէ միավորման ստեղծում, որը վնաս կհասցնի Սիրիայի միասնականությանը:

Էրդողանը նաև Իրանին մեղադրել է «անգործության» մեջ՝ հայտարարելով, որ «անընդունելի» է, որ Թեհրանը լռություն է պահպանում Սիրիայում տասնյակ հազարավոր մուսուլմանների զոհվելու կապակցությամբ:

Էրդողանը նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել նաև ՄԱԿ ԱԽ-ի նկատմամբ: Նա հիշեցրել է, որ այս շաբաթ հանդիպելու է Թուրքիա ժամանող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և նրա հետ քննարկելու է Սիրիայի հարցը:

Տեսանյութեր

Լրահոս