Ստամբուլում կալանվել է ավելի քան 1 տոննա ոսկի Թուրքմենստան փոխադրել փորձող օդանավը
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ փետրվարի 22-ին Ստամբուլի միջազգային օդանավակայանում կալանվել է «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը, որը փորձում էր Աշգաբադ հասցնել ավելի քան 1 տոննա ոսկու ձուլակտորներ:
Նշվում է, որ այդ բեռը պատկանել է թուրքական Polimeks շինարարական ընկերությունը, որը մոտ 17 տարի է, ինչ ներգրավված է Թուրքմենստանի շինարարական նախագծերում և այդ երկրում իրականացրել է ավելի քան 120 նախագիծ: Փաստաթղթերում նշված է եղել, թե իբր ինքնաթիռում գտնվել է սանտեխնիկա:
Մաքսային աշխատակիցների կողմից հայտնաբերված այդ չհայտարարագրված ոսկու ընդհանուր քաշը կազմել է 1.3 տոննա: Polimeks-ը հայտարարել է, որ բեռան փոխադրումը եղել է օրինական ճանապարհով՝ ընդգծելով, որ ինքնաթիռում գտնվել է ընդամենը 190 կիլոգրամ ոսկի:
Polimeks-ը հավելել է, որ այդ ոսկին մտադիր է եղել օգտագործել մի շարք երկրներում շինանյութի գնման համար, ուր միջազգային պատժամիջոցների պատճառով անհնար է բանկային փոխանցում կատարելը: