Բաժիններ՝

Անկարայում «ադրբեջանական ստենդի» վրա հարձակվել են հայամետ կոմունիստներն ու քրդերը. թուրք ազգայնական (տեսանյութ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական Gökbörü ազգայնական կազմակերպության ղեկավար անդամ Էգե Գեզթոքլուսուն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Անկարայում Իվանյանի (Խոջալու) իրադարձություններին նվիրված լուսանկարների ստենդի ավերման հետ.

«Երեկ մենք Անկարայում տեղադրել ենք Խոջալուի իրադարձությունների մասին վկայող ստենդ՝ դրանց նկատմամբ Թուրքիայի խորհրդարանի ուշադրությունը գրավելու համար: Սակայն այդ ստենդն ավերել են հայամետ կոմունիստական ու քրդական խմբավորումների անդամները:

Հարձակվողները հնչեցել են «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս քուրդ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսներ: Նրանց մեծ մասը եղել են 18 տարեկան երիտասարդ անձինք: Բախումների հետևանքով վիրավորվել է կազմակերպության 7 անդամ, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս