«Չարի վերջը գալու է, քի՛չ չարություն արեք». Գ.Սահակյան

«Հասկանում եմ մեր գործընկերներին, բայց նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Ես գիտեմ մի բան. չարի վերջը գալու է, քի՛չ չարություն արեք»,- այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

Վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անունից շնորհավորել էր բոլորին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների և Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և հայտարարել. «Մենք Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ապահովել մեր պետության մեջ վերջապես ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելու ավանդույթը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728