
Ժերար Դեպարդիեն 5 սենյականոց բնակարան է ստացել Չեչնիայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն դարձել է Չեչնիայի պատվավոր քաղաքացի: Բացի այդ, նրան են հանձնվել Չեչնիայում 5 սենյականոց բնակարանի փաստաթղթերը:
Այս մասին այսօր հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Կադիրովը Դեպարդիեին հրավիրել է բնակություն հաստատել Չեչնիայում: Դերասանը մտադիր է ֆիլմ նկարահանել Չեչնիայի մասին:
Փետրվարի 23-ին էլ Դեպարդիեին շնորհվել էր «Պատվավոր ուդմուրտ» կոչումը: Այս տարվա սկզբին Դեպարդիեն ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն: