Բաժիններ՝

Ադրբեջանը խստացրել է Կրոնական ազատության մասին օրենքը

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Կրոնի ազատության մասին օրենքում սահմանափակող ուղումներ կատարելու օրինագիծը: Այդ ուղղումները միտված են կրոնական ծայրահեղականության տարածման կանխմանը:

Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը հայտարարել է, որ ընդունված ուղղումներն առնչվում են կրոնական գրականության, աուդիո և վիդեո ձայնագրությունների, ինչպես նաև համապատասխան ապրանքների ու առարկաների տարածման կարգավորմանը:

Ընդունված ուղղումների համաձայն՝ կրոնական բովանդակությամբ ողջ գրականնությունն ու ապրանքները պետք է ունենան Կրոնական կառույցների հետ աշխատանքային կոմիտեի վերահսկիչ դրոշմանիշեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728